Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա չեմ հասկացել ինչում է ընդդիմության պահանջը, մինչեւ հիմա որեւէ հոդաբաշխ բան չեմ լսել». Անահիտ Ավանեսյան

Հունիս 07,2022 13:29

«Դիմադրության» շարժման անդամները այցելում էին նախարարությունների շենքեր, որ հանդիպեն նախարարներին՝ մեկ հարցի պատասխան ստանալու համար՝ պատրա՞ստ են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Այսօր ԱԺ-ում լրագրողները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեցին՝ կաշկանդվածությո՞ւն ունեք, որ չեք հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա պատասխանեց, որ ուրախ կլիներ, եթե պատգամավորները գային ԱԺ ու մասնակցեին կառավարության հետ հարցուպատասխանին, իրեն էլ սուր հարցեր տային. «Բայց, ցավոք, վերջերս ականատես ենք, որ միշտ դատարկ է դահլիճը եւ ինձ հասկանալի չէ, թե հնարավորությունը լինելով ինձ հարցեր ուղղելու, ինչի՞ են նպատակաուղղված հանդիպում ուզում ունենալ»:

Անահիտ Ավանեսյանը դժգոհեց նաեւ, որ ընդդիմադիրները չեն օգտագործում խորհրդարանական հարթակը, որի համար լիազորված, ընտրված են. «Չեն գալիս, հարցեր չեն տալիս, մեզ ուղղված քննադատություն չեն իրականացնում: Իմ կարծիքով, ճիշտ չէ դա»: Լրագրողները փոխանցեցին՝ ընդդիմության պահանջը՝ ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Ավանեսյանը արձագանքեց. «Ես նրանց պահանջին ծանոթ չեմ, մինչեւ հիմա չեմ հասկացել ինչում է պահանջը: Մինչեւ հիմա որեւէ հոդաբաշխ բան չեմ լսել, երբ որ լսեմ, կպատասխանեմ»:

Ինչ վերաբերում է կաշկանդվածությանը Արցախի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու՝ Անահիտ Ավանեսյանն ասաց. «Ես պետական ծառայող եմ եւ ընդհանուր առմամբ իմ գործունեության մեջ կաշկանդված եմ օրենքով գործելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930