«Այդ օրը ձերբակալվել էր նաեւ մեր անչափահաս ընկերներից մեկը։ Հերիք չի անչափահաս էր, մի բան էլ մարմնի բազմաթիվ վնասվածքներ էր ստացել ոստիկանության հանցանքների հետեւանքով։ Քիչ առաջ նրա կալանքը մերժվել է, նա ազատ է արձակվել»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման երթի ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Նրա հայրը առավոտից մեր կողքին է, պատկերացրեք այս տեսակը, որն անպարտելի է։ Տարոսը մյուս ընկերներին»,-հավելեց նա։ Նշենք, որ խոսքը հունիսի 3-ին Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի ժամանակ բերման ենթարկված անչափահաս քաղաքացու մասին է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ