Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՄ դեսպանը 2008թ․-ի դեպքերի քաղաքական ենթատեքստերն էր ասում, իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցածի առիթով լուռ է»․ պատգամավոր

Հունիս 07,2022 12:50

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Դիմադրության շարժումն այսօր երթ իրականացրեց դեպի ՀՀ-ում ԵՄ դեսպանության գրասենյակ՝ դեսպան Անդրեա Վիկտորինին դժգոհություն հայտնելու հունիսի 3-ի բախման եւ ոստիկանության գործողությունների առիթով նրա լռության առնչությամբ։

«Դեսպան Անդրեա Վիկտորինին, երբ հնարավորություն էր ունենում, առիթը բաց չէր թողնում եւ քաղաքական հայտարարություններ էր անում։ 2008թ․ դեպքերի քաղաքական ենթատեքստերն էր ներկայացնում, իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցած վայրագությունների հետ կապված մի ծպտուն անգամ չի հանում, կույր եւ լուռ է ձեւանում»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Դուք ՀՀ-ում պետք է կողմնորոշվեք՝ եվրոպական արժեքնե՞րն եք սատարում, ժողովրդավարությո՞ւնը, օրենքի գերակայությո՞ւնը, թե՞ Նիկոլին եւ նրա աթոռը։ Ժամանակն է, որ դուք կողմնորոշվեք, որ հանրությունն էլ հասկանա՝ դուք ի՞նչ գործառույթ եք կատարում։ Երբ մեր գործընկեր պատգամավորները կալանքի տակ էին՝ մենք ասում էինք, որ սա աբսուրդ է։ Այդ ժամանակ էլ կույր էին եւ լուռ։ Սա է իրենց իրական պատկերը»,-հավելեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930