Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մոտենում է խոսափողին և արդեն գիտես, որ եկավ նեռի մետաստազը, որը պետք է թույն թափի ժողովրդի գլխին»․ Դավիթ Մկր Սարգսյան․ «Փաստ»

Հունիս 07,2022 10:44

«Այն երևույթները, որոնք տեղի են ունենում հասարակության հոգևոր շերտերում, հաճախ տեսանելի չեն և արտահայտվում են միայն քաղաքական պայքարի տեսքով: Այս ատելությունը, չարությունը, թշնամանքն այն վերքերն են, որոնք պետք է սպիանան: Մոլախոտն աճեց, անարժանները գրավեցին արժանավորների տեղերը, սրբությունները ոտնահարվեցին, արժեքները ոչնչացվելու ուղին են բռնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը` վերլուծելով վերջին շրջանում մեր հասարակության վարքագիծը:

Ընդգծում է` «թավշյա հեղափոխությունն» ի ցույց դրեց, որ մեր հասարակության մեջ այսքան օձ կա, որոնց ժամանակին տաքացրել ենք: «Մտածել ենք` մերոնք են, հակահայ գործողություն չեն անի: Եկան և առաջին թույնը ներարկեցին «նախկինների» նկատմամբ, իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանց թողածի վրա ոչինչ չավելացրեցին, այլ եկան սպառողի հոգեբանությամբ: Երեսուն տարի բարձրաձայնել ենք, որ պետք է ուշադրություն դարձնել հոգևոր, կրթական, գիտական, մշակութային դաշտին, որը կբացառեր թշնամանքի, չարության, ատելության, հայհոյանքի գլուխ բարձրանալը: Բայց, ցավոք, ազգային պետական քաղաքականություն չունեցանք: Հասանք մի կետի, երբ ատելության ձնագունդն այնքան մեծացավ, որ ժամանակ ու մեծ ջանքեր են անհրաժեշտ դրանից ազատվելու համար: Սա ավելի բարդ պրոցես է, քան տնտեսության վերականգնումն է: Դա մարդու բարոյականության խնդիրն է, որն այսօր իջել է շրիշակի մակարդակի: Այսօր յուրաքանչյուր ոք կարծում է, թե ամենագետ է: Ինչպես միշտ, տգետները լինում են մարտունակ, իրենց թվում է, թե ամենագետ են, մինչդեռ որքան տգետ, այդքան ամենագետի պատմուճան են իրենց ուսերին գցում»,-նշում է մեր զրուցակիցը: Բայց ամեն ինչ կորած չէ:

Այս ամենով հանդերձ` պետք չէ հույսը կորցնել, բայց նաև պետք է գործ անել: «Չհայհոյենք մտավորականներին, չհայհոյենք մարդկանց, որոնք փողոց են դուրս եկել, սա ըմբոստության տեսակ է, որը մեկ այլ երկրում չես տեսնի»,-հավելում է նա:

Ասում է` այսօր պատգամավորներ կան, որոնք «թույնի կծիկ են` իրենց լեքսիկոնով, ճղճիմ մտածողությամբ, անամոթ մորթապաշտության դրսևորումներով»: «Մոտենում է խոսափողին և արդեն գիտես, որ եկավ նեռի մետաստազը, որը պետք է թույն թափի ժողովրդի գլխին, որը պետք է ասի` դատարկ աթոռներ և այլն, և այլն, երբ իր գլուխն է բացարձակ դատարկ: Այս ամենն ազդում է հասարակության հոգևոր բարոյական դիմագծի վրա, որը պետք է անպայման սրբվի, մաքրվի»,-եզրափակում է Դավիթ Մկր Սարգսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930