Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ինքնին այլասերող բնույթ ունի եւ յուրաքանչյուր մարդու, անգամ ամենաազնիվին ու պարկեշտին, կարող է փչացնել. «Հրապարակ»

Հունիս 07,2022 10:33

Միայն հիվանդ՝ անառողջ հասարակության մեջ կարող են ասել՝ թող ընդդիմությունը վերանա, քաղաքական ընդվզում չլինի, իշխանությունն էլ տրվի վայելքներին ու դառնա անվերահսկելի։ Իհարկե, կարող եք վերապահումներ ունենալ այս կամ այն ուժի հանդեպ՝ մեկին համարել իրական ընդդիմադիր, մյուսին՝ կեղծ ու իշխանության կողմից կառավարվող եւ չվստահել։ Կարող եք նաեւ իշխանության այս կամ այն քայլը ողջունել եւ կոնկրետ քայլին ուղղված քննադատությունը համարել սխալ։

Բայց ընդդիմությանն ավելորդ, իշխանություններին՝ սուրբ, քաղաքական պայքարը՝ վնասակար եւ հանրային ապատիան օգտակար համարելու համար առնվազն պետք է խեղաթյուրված հոգեբանություն ունենաս եւ քաղաքացիական գիտակցությունից զուրկ լինես։ Հակառակը՝ ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ իշխանությունն ինքնին այլասերող բնույթ ունի եւ յուրաքանչյուր մարդու, անգամ ամենաազնիվին ու պարկեշտին, կարող է փչացնել, ուստի հանրային վերահսկողությունն ու ընդդիմության գոյությունը պարտադիր անհրաժեշտություն են, որպեսզի երկիրը բնականոն գործի, եւ ընտրությունից ընտրություն ընկած 5-ամյա ժամանակամիջոցում իշխանության գլխին հայտնված մարդիկ երկիրը չավերեն՝ վերածեն անապատի, որպեսզի ընտրվելուց հետո չհայտարարեն, թե՝ մենք պողպատե մանդատ ենք ստացել՝ ինչ ուզենք, կանենք։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930