«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները:
Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:
Կարդացեք նաև
Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»: