Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայրամովը համոզմունք է հայտնել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի կամրապնդվեն

Հունիս 06,2022 17:02

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը համոզմունք է հայտնել Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ:

«Ադրբեջանն ու Թուրքիան այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակը: Ադրբեջանը շատ բարձր է գնահատում Թուրքիայի քաղաքական աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է Բաքվին: Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո մեր երկրների միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության… Ես վստահ եմ, որ ի շահ մեր ժողովուրդների, այս գործընկերային հարաբերություններն էլ ավելի կզարգանան»,- ասել է Բայրամովն Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Բաքվի և Անկարային ռազմավարական գործընկերությունն ունի «հսկայական տնտեսական ներուժ», որը «ծառայում է տարածաշրջանի խաղաղության, կայունությանը և տնտեսական զարգացմանը»:

«Մեր երկրների մասնակցությամբ իրականացվում են համաշխարհային տնտեսական նախագծեր, որոնք նպաստում են ոչ միայն երկկողմ շրջանառության ավելացմանը, այլ Ադրբեջանը և Թուրքիան վերածում են տարածաշրջանում խոշոր էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի»,- ասել է նա:

Բայրամովը հավելել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը բարեհաջող աշխատում են բազմակողմ ձևաչափերում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930