Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան բնակավայրում այս տարի միայն մեկ շրջանավարտ կա։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան դպրոցի տնօրեն Հասմիկ Սմոյանը. «Սահմանապահ գյուղ ենք, թշնամու նշանառության տակ։ Արդեն որերորդ տարին է՝ 1 շրջանավարտ ունենք, բայց դա չի խանգարում սովորականի պես «Վերջին զանգ» նշել։ Այսքան տարվա մեջ ամենաշատը երեք շրջանավարտ ենք ունեցել, այս տարի էլ 3 առաջին դասարանցի ունենք։ Դպրոցում 10 հոգանոց աշխատակազմ ունենք, ամեն առարկայից՝ 1 ուսուցիչ։ Մեծ հույսեր ունենք, որ մոտ ապագայում գյուղի երիտասարդությունն էլ կավելանա, երեխաներն էլ ավարտելուց հետո չեն լքի գյուղը»։
Դպրոցի միակ շրջանավարտ Արևիկ Վիրաբյանը ևս չի պատրաստվում հեռանալ գյուղից։ Պատրաստվում է վարսահարդարություն սովորել և աշխատել գյուղում։
Հավելենք, որ դեռեւս 2016թ. Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները խոշորացվել էին. Նոյեմբերյան քաղաքին էր միացել նաև Բերդավանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արևիկ Վիրաբյանի