Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը բացատրում է, թե ինչու չեղարկվեց Ստոկհոլմում նախատեսված հնգակողմ հանդիպումը՝ ադրբեջանական ջանքերով

Հունիս 06,2022 15:13

Այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց 2021-ի բյուջեի կատարողականը:

Նա բացատրեց, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով դեկտեմբերին Ստոկհոլմում նախատեսված հնգակողմ հանդիպումը չեղարկվել: Այն նախատեսված էր ԵԱՀԿ նախարարական վեհաժողովի շրջանակներում. «Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց այդ հանդիպումը: Ի դեպ, նախքան հնգակողմ՝ 3+2 ձեւաչափով հանդիպումը համանախագահները առանձին հանդիպումների ընթացքում կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է նաեւ, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում՝ իրենց մեկ տարվա գործունեությունը ներկայացնելիս, համանախագահները կրկին հստակորեն  արձանագրել էին իրենց մանդատը ու ահա այս երկու գործոններն էլ՝ համանախագահության ձեւաչափի եւ մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ մեր կարծիքով դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները»:

Արարատ Միրզոյանը նաեւ նշեց, որ 2021-ի դեկտեմբերին մի քանի անգամ հետաձգվելուց հետո առցանց եղանակով կազմակերպվել է ԼՂ հակամարտության հարցով համաժողով, այն կրել է «ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից հասցեագրվող հակամարտությունը անցած տարվա ռազմական գործողությունների հետեւանքներից դեպի քաղաքական կարգավորում» անվանումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930