Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի 100-րդ առաջնությունը:
Գերծանր քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Վարազդատ Լալայանը եւ Գոռ Մինասյանը, որոնք բարձրացան պատվո պատվանդան:
Վարազդատ Լալայանը երկամարտում 451 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Նա եւս երկու փոքր արծաթի արժանացավ պոկում ՝ 211 կգ, եւ հրում՝ 240 կգ, վարժություններում: Ի դեպ, Վարազդատը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կարող էր հաղթել անպարտելի համարվող վրացի Լաշա Տալախաձեին, եթե կարողանար իր կամքին ենթարկեր հրում վարժությունում իր պատվիրած 252 կգ-ն, ինչին մեր ծանրորդը շատ մոտ էր: Այս անգամ չստացվեց, սակայն ձեռնոցն արդեն նետված է:
Հայաստանի երկրորդ մասնակիցն այս քաշային կարգում՝ բազմափորձ Գոռ Մինասյանը, երկամարտի 446 կիլոգրամով դարձավ բրոնզե մրցանակակիր: Նա եւս մեկ բրոնզի արժանացավ նաեւ պոկում վարժությունում՝ 210 կգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ