Այսօր Ժողովրդական արվեստների թանգարանում կայացավ Երևանի Մ. Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի սաների «Բնությունն արվեստի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը երաժշտական կատարումներով հանդես եկան դպրոցի աշակերտները:
Ծրագրի հեղինակներն են՝ Երևանի Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանը, Ռուսաստանի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղի ուսումնական մասի մասնագետ, մագիստրոսական ծրագրի համակարգող Նոնա Գյուլամբարյանը և Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի դպրոցի անգլերենի ուսուցիչ Արմեն Միքայելյանը:
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարում
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ