Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ Դաշինք»․ Արցախի հարցի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններն ու գործընթացները պետք է վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում առաջ քաշված սկզբունքների և մոտեցումների տիրույթ

Հունիս 05,2022 19:42

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հերթական անգամ վերահաստատում է Արցախի հարցի վերաբերյալ առաջ քաշած ներքոգրյալ սկզբունքների պահպանման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

1. Արցախի հարցի շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններն ու գործընթացները պետք է վերադառնան Մինսկի խմբի շրջանակներում առաջ քաշված սկզբունքների և մոտեցումների տիրույթ, որտեղ ամրագրված հիմնարար երեք սկզբունքներից է ազգերի ինքնորոշման իրավունքը:

2. Հայաստանը՝ հիմնվելով միջազգային իրավունքի դրույթներին, հետամուտ պետք է լինի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա պաշտպանելու արցախահայության շահերն ու անվտանգությունը:

«Շանթ Դաշինքը» վստահ է, որ յուրաքանչյուր ժողովրդի ազգային շահերի ու անվտանգության ապահովման լավագույն միջոցը՝ տվյալ ժողովրդի կողմից՝ սեփական կամքով, ինքնիշխան կառավարություն ձևավորելն է:

«Շանթ Դաշինքը» համոզված է, որ Հայաստանը Մինսկի խմբի շրջանակներում ազգերի ինքնորոշման իրավունքը վճռականորեն պաշտպանելու համար, նախ և առաջ, պարտավոր է ձևավորել ներքին և արտաքին անհրաժեշտ ռեսուրսներ: Առաջնային ենք համարում զինված ուժերի անհապաղ բարեփոխումները, դիվանագիտական կորպուսի հզորացումը, ինչպես նաև արտաքին քաղաքական իրավիճակի համապատասխան ադեկվատ վերլուծությունների հիմքի վրա՝ արտաքին աշխարհաքաղաքական դաշնակիցների փնտրտուքը՝ խարսխված փոխադարձ շահերի վրա:

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը գիտակցում է, որ վերոնշյալ խնդիրների լուծումներն անիրատեսական է Հայաստանի այսօրվա կապիտուլյանտ իշխանությունների կողմից: Ուստի, մենք առաջնային կերպով կարևորում ենք կապիտուլյանտ իշխանության օր առաջ հեռացումը և համաժողովրդական վստահություն վայելող իշխանության ձևավորումը:

«Շանթ Դաշինքը» պնդում է, որ վստահելի կառավարություն կարող է համարվել այն իշխանությունը, որը մինչև բանակցային գործընթացի ակտիվացումը, Հայաստանի խորհրդարանում օրինագիծ կներկայացնի՝ դատապարտելու և չեղարկելու 1921 թվականին Կարսում Հայաստանին պարտադրված անեքսիոնիստական ապօրինի պայմանագիրը:

Շանթ Դաշինք ազգայնական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930