Խստորեն դատապարտում ենք Google ընկերության կողմից Արցախի տարածքների ադրբեջանական անվանափոխությունն ու տարածումը։
Հորդորում ենք միջազգային խոշոր որոնողական կայք հանդիսացող Google-ի աշխատակազմին, որևէ ինֆորմացիա և քարտեզ հանրայնացնելուց առաջ, ստուգել դրա ճշմարտացիությունը։
Եթե ադրբեջանական քարոզչամեքենան, օգտագործելով իր նավթադոլարները, փորձում է աղավաղել Հայոց պատմությունը և անվանափոխել մեր տարածքները, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ի հակադրություն այդ ամենին։
Պահանջում ենք Արցախի Հանրապետության պատկան մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ այդ գործելաոճը փոխելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
«Վերնատուն» երիտասարդական կենտրոն
Ստեփանակերտ