Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի ծրագիրը տեղեկացնում է․ «Դատարանը որոշել է պարտավորեցնել Գառնիկ Իսագուլյանին հերքել Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ արված զրպարտչական հայտարարությունը և նրանից բռնագանձել Ս․Սաֆարյանին պատճառված վնասի փոխհատուցման գումարը
Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Մ․Հովակիմյանի, քարտուղարությամբ՝ Օ․Բարսեղյանի) 2022թ․ ապրիլի 27-ին քննելով քաղաքացիական գործն ըստ Ստյոպա Սաֆարյանի հայցի ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանը ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին, բավարարել է Ստյոպա Սաֆարյանի պահանջը, մասնավորապես՝
-պարտավորեցրել է Գառնիկ Իսագուլյանին հերքել Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 23-ին «Հայելի» մամուլի ակումբում արված զրպարտչական հայտարարությունը,
-հօգուտ Ստյոպա Սաֆարյանի Գառնիկ Իսագուլյանից բռնագանձել 300,000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար,
Կարդացեք նաև
-հօգուտ Ստյոպա Սաֆարյանի Գառնիկ Իսագուլյանից բռնագանձել 120,000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար,
-հօգուտ Ստյոպա Սաֆարյանի Գառնիկ Իսագուլյանից բռնագանձել 10,000 դրամ՝ որպես հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար»։