Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի գինու օրերը». վայելե՛ք հայկական գինին Ակբա բանկի և Վիզայի հետ միասին

Հունիս 05,2022 14:32

Թեթև գլխապտույտ, հաճելի աղմուկ, տրամադրություն ստեղծող երաժշտություն. Երևանում գինու օրերն են: Ամենամյա փառատոնը կենտրոնական երեք փողոցներ է բերել հարյուրավոր տեղացիների ու զբոսաշրջիկների։ Հայկական գինեգործությունն ու տեղական էնդեմիկ սորտերը տպավորում են աշխարհի տարբեր կողմերից եկած հյուրերին։

«Երևանի գինու օրերի» կենտրոնական տաղավարը Ակբա բանկինն է, որն արդեն 2-րդ տարին փառատոնի գլխավոր հովանավորն է։ Հայաստանում խաղողագործության, գինեգործության և զբոսաշրջության զարգացումը բանկի համար ռազմավարական է։ Այս տարի բանկի հետ փառատոնի գործընկերն է նաև «Վիզա» միջազգային վճարային համակարգը:

Փառատոնի ընթացքում օրը երեք անգամ երեք լեզվով տեղացի և միջազգային սոմելյեները անցկացնում են նաև գինեդասեր։

«Այստեղ հավաքված են մեր գործընկերները, գինեգործները, որոնցից շատերը հանդիսանում են մեր հաճախորդները, նրանցից շատերի հետ սկսել ենք աշխատել զրոյից։ Հետաքրքիր միաձուլում է. մեր գործընկերները, գինեգործությունն ու զբոսաշրջությունը հանդիպում են մեկ վայրում ու մեծ պոտենցիալ է ի հայտ գալիս, քանի որ գինեգործների համար իրենց բրենդը դառնում է ճանաչելի թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս»,– նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

«Հայաստանն ունի բարձրորակ գինիներ, Հայաստանը արժանի է լինել տուրիստական ուղի աշխարհի գինեսերների համար: Պետք է նաև փառատոն կազմակերպելով հրապուրել Հայաստանի տասնյակ հազարավոր տուրիստներին։ Հպարտ ենք այս համագործակցության համար։ Լինելով փոքր ընկերություն, որը կազմակերպում է այս մասշտաբի փառատոններ, մեզ համար կարևոր էր, որ Ակբայի նման ընկերությունը դառնար գործընկեր ու համատեղ իրականացնեինք այս միջոցառումը և ուրախ ենք, որ Ակբան իր հետ որպես գործընկեր ներկայացրեց նաև «Վիզա» ընկերությանը»,– նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

«Երևանի գինու օրերի» նպատակն է ներկայացնել հայ գինեգործների աշխատանքը, խթանել արտահանումը և միջազգային հարթակում ցույց տալ տեղական գինիների ամբողջ գունապնակը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930