Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ հավաքն օրենքի խախտմամբ լիներ, միևնույն է՝ ոստիկանությունն իրավասու չէր կիրառել հատուկ միջոց․ Արա Զոհրաբյան

Հունիս 05,2022 11:47

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

03.06.2022թ. ոստիկանությունը խաղաղ, առանց զենքի անցկացվող հավաքի ժամանակ կիրառել է նաև հատուկ միջոցներ, մասնավորապես՝ լուսաձայնային միջոց:

«Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է հատուկ միջոցները գործադրել … խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ:

03.06.2022թ. հավաքը (երթը) կրել է խաղաղ բնույթ, իսկ երթի մասնակիցներն եղել են առանց զենքի: Հետևաբար, եթե նույնիսկ հավաքն (երթը) օրենքի խախտմամբ լիներ, ապա միևնույն է ոստիկանությունն իրավասու չէր կիրառել հատուկ միջոց:

Միաժամանակ բոլորս էլ լավ գիտենք, որ հավաքների (երթերի) ժամանակ մասնակիցների մեջ են մտնում նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հատուկ բաժինների աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստներով: Եվ, եթե պետք է ինչ որ բան սադրել, ապա այս սուբյեկտները կարող են դա կազմակերպել:

Կցվող տեսանյութի մեջ երևում է հատուկ միջոցի կիրառման պահը և բռնված քաղաքացիներից մեկին ոստիկանների, որպես յուրայինի վերաբերմունքը:

Հ.Գ. Ոստիկանության ծառայողները կիրառել են նաև այլ «հատուկ» միջոցներ՝ հայհոյանք և ծեծ:

Կարևորելով ոստիկանության և արժանապատիվ ոստիկանների դերը պետության համար, հիշեցնում եմ անբարեխիղճ՝ հայհոյող, ծեծող և այլ ապօրինություն դրսևորած ոստիկաններին.- ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930