Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի․ Արսեն Բաբայան

Հունիս 05,2022 11:13

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի գրառումը

Հունիսի 3-ին ոստիկանության ներքին զորքերն առանց օրենքով սահմանված գրավոր հատուկ հրամանի ցուցարարների նկատմամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց հատուկ միջոցներ, որոնցից էին նաև ժամկետանց «Սվիրել» տեսակի ձայնալուսային արկերը: Կիրառման անթույլատրելիության մասին դեռ պիտի քննություն կատարվի և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց դա հնարավոր կդառնա միայն Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո:

Ոստիկանությունը փորձեց այդ ապօրինությունն արդարացնել նրանով, թե իբր ցուցարարների կողմից քարեր են նետվել ոստիկանության ծառայողների վրա: Դրան հաջորդեց իշխանության բոլոր ապօրինությունները արդարացնելու մեծ փորձ ունեցող Դանիել Իոաննիսյանի գրառումը, թե իբր գլխին քարերից ստացած վնասվածքներով 20 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոցներ:

Հետագայում, նաև իմ կողմից հրապարակած բազմաթիվ տեսանյութերով, ապացուցվեց, որ ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք:

Իշխանությունը, այնուհետև, քրեական գործ հարուցեց այն առթիվ, թե իբր քաղաքացիները անկարգություններ են կատարել և վնասել են ոստիկաններին:

Ամբողջ այդ բախումների ընթացքը տասնյակ լրատվամիջոցների ուղիղ եթերներում է եղել, տասնյակն էլ անդադար նկարահանել են: Ամբողջ ընթացքը նկարահանվել է նաև ոստիկանության և ԱԱԾ հատուկ ծառայողների կողմից: Եվ՝

Ուշադրություն

պարզվում է չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի: Ի հակառակ դրա՝ տասնյակ տեսանյութեր կան, թե ոստիկանությունն ինչպես է մարդկանց նկատմամբ ֆիզիկական բիրտ ուժ կիրառում հաճախ անցնելով նույնիսկ թշնամանքի:

Իշխանափոխությունն անխուսափելի է, որից հետո պետք է հատ-հատ քրեադատավարական ընթացակարգով գնահատականներ տրվեն յուրաքանչյուր ոստիկանի ապօրինի գործողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930