Հայաստանի երբեմնի լավագույն կին ծանրորդներից մեկը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, որակազրկման տարիների ընդմիջումից հետո վերադարձավ մեծ սպորտ, իր իսկ ձեւակերպմամբ՝ բարի համբավը վերականգնելու:
Ալբանիայի մայրաքաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմեն հանդես եկավ 87 կգ քաշային կարգում եւ երկամարտի 227 (105+122) կիլոգրամով ուժեղագույնների պայքարում զբաղեցրեց հինգերորդ տեղը:
Իսկ ավելի վաղ Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Արսեն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում 371 կիլոգրամով դարձել էր բրոնզե մրցանակակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ