Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին տուրի շրջանակներում ընդունեց Իռլանդիայի ընտրանուն եւ հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: Միակ գոլը 74-րդ րոպեին հեռահար հարվածով հեղինակեց Էդուարդ Սպորցյանը:
Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց, որ խաղը տեւում է 90 րոպե: Բնականաբար, թիմերն առաջին խաղակեսում թարմ էին: Առաջին խաղակեսում իռլանդացիներն էին վերահսկում գնդակը, սակայն մեր դարպասի մոտ գրեթե ոչ մի գոլային պահ չստեղծեցին, բացի մեկից: Երկրորդ խաղակեսում մենք որոշ փոփոխություններ մտցրեցինք, որոշ բաներ շտկեցինք եւ սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը: Մեր թիմը կարողացավ շատ լավ գործողություն կատարել եւ գրավեցինք մրցակցի դարպասը: Կարելի է մեր թիմի հաղթանակը ավելի գնահատել, քանի որ այն ձեռք բերվեց նման պայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ