Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Մենք իսկապես պետք է շատ հստակ և խորը հասկանաք աշխարհաքաղաքականությունը և դրանից ածանցյալ գործընթացները, հասկանաք մեր տեղը աշխարհաքաղաքական լանդշաֆտում, մեր հնարավորությունները, մեր խոցելիության աստիճանը, բարեկամների և թշնամիների նպատակներն ու հնարավորությունները։
Հակառակ դեպքում անհնար կլինի ոչ միայն դիմակայել, այլեւ գոյատեւել։ Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա ամենադժվար իրավիճակներում մենք կարող ենք արդյունավետ դիմակայել բոլոր մարտահրավերներին, առավել եւս կարող ենք լավ աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել։ Արցախն ու Հայաստանը դրա համար ունեն բոլոր հնարավորությունները: