2021 թվականի ապրիլին նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Երկու օր անց նա Ադրբեջանին 100 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել։ Իսկ մի քանի օր առաջ՝ Բաքվում ԱՄՆ էներգետիկ ռեսուրսների գրասենյակի փոխտեղակալ Լորա Լոխմանը ընթերցել է նախագահ Ջո Բայդենի նամակը, որի մեջ ասվում է․ «Ադրբեջանը կենսական դեր է խաղում եվրոպական էներգետիկ անվտանգության կայունացման գործում, այդ թվում՝ Հարավային գազային միջանցքի միջոցով»:
Այս իրադարձությունը տեղի ունեցավ մայիսի 30-ին, Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության ժամանակ, հայտնում է Ադրբեջանի կառավարության պաշտոնական կայքը և հաստատում է Միացյալ Նահանգներինը։
Այս նամակում նաև ասվում է . «Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում մենք դարձել ենք անդրազգային սպառնալիքներին դիմակայելու, էներգետիկ անվտանգության խթանման և երկկողմ առևտուրն ու ներդրումները խրախուսելու ուժեղ գործընկերներ: Քանի որ դուք Բաքվում հյուրընկալում եք Caspian Oil and Gas International ցուցահանդեսը, ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Ադրբեջանի հավատարիմ գործընկերը։ Մենք զգալի ներդրումներ և փոփոխություններ ենք կատարում մաքուր էներգիայի անցման հետ կապված մեր երկարաժամկետ պարտավորությունները կատարելու համար: Դիվերսիֆիկացիան առավել քան երբևէ կարևոր է էներգետիկ անվտանգության մեր նպատակներին հասնելու համար: Եվ Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղացել այդ նպատակին հասնելու տարածաշրջանային ջանքերում։ Ադրբեջանը նաև առանցքային է անդրկասպյան համագործակցության հսկայական ներուժի իրացման համար՝ օգնելու տարածաշրջանում և գլոբալ շուկաների կայունացմանը »:
Հարց. կոնկրետ ինչի՞ ծառայեց 1915 թվականի ցեղասպանության այս ճանաչումը Հայաստանին:
Կարդացեք նաև
Աննա ԱԶՆԱՈՒՐ