Ադրբեջանում արգելափակել են ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը այն բանից հետո, երբ կայքում հրապարակվել է հարցազրույց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Գործակալությունը հայտնում է, որ հարցազրույցի հրապարակումից հետո որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ, մասնավորապես ԱՊԱ գործակալությունը, Axar.az-ը կոչ էին արել արգելափակել Россия сегодня մեդիախմբի մեջ մտնող բոլոր լրատվամիջոցները:
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Россия сегодня-ն տիրաժավորում է ԼՂ հայտարարությունները:
Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ ռուսական պետական լրատվամիջոցները տարածում են զրպարտիչ բնույթ ունեցող հայտարարություններ՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն և ի նպաստ «անջատողական միտումների»: Նրա խոսքով՝ այդ ամենը չի բխում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարեկամական ոգուց և լուրջ ափսոսանքի տեղիք է տալիս:
Կարդացեք նաև
Պատաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ