ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, որում հայտնվել է նաև ադրբեջանցի գործարար, Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինի ընկեր Գոդ Նիսանովը:
2020թ. “Проект” հարթակի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Սերգեյ Նարիշկինը և նրա ընտանիքի անդամներն օգտվում են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի ակտիվից, և հավանաբար հենց այդ կապն էլ պայմանավորել է արցախյան պատերազմում Ռուսաստանի դիրքորոշումը:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և Ռուսաստանի իշխող շրջանակին մոտ կանգնած մարդիկ, այդ թվում՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Վլադիմիր Պուտինի ընկեր, երաժիշտ Սերգեյ Ռոլդուգինը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն և այլք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ