Երկար տարիների ընթացքում առաջին անգամ հակամարտող կողմերն ունեն որոշակի տարածություն՝ ԵՄ միջնորդությամբ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, սակայն գործընթացը կարող է խափանվել, հատկապես անկայուն աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով, նշում է Քարնեգի Եվրոպա հաստատության վերլուծաբան Թոմաս դե Վաալը Foreign Affairs ամսագրում հրապարակած իր հեղինակությամբ «ԼՂ-ը Ուկրաինայի ստվերում» հոդվածում: Վերլուծաբանը պնդում է՝ «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք հակամարտող երկու կողմերը, հատկապես 2020 թ-ի պատերազմը հաղթած Ադրբեջանը, ցանկանում են առավելագույնս օգտագործել խաղաղությանը հասնելու այս հնարավորությունը»:
Նրա կարծիքով՝ այսօր Ուկրաինայում Մոսկվայի անհաջողությունները թուլացնում են Ռուսաստանի դիրքերը այլ տարածաշրջաններում, երբ նրա ռազմական և դիվանագիտական ղեկավարությունն ամբողջությամբ կլանված է ուկրաինական զարգացումներով: Դրա արդյունքում տարածաշրջանային առաջնորդները կարող են ավելի հեշտությամբ անտեսել Մոսկվայի հրահանգներն ու սպառնալիքները, ասում է վերլուծաբանը:
Դե Վաալը դրանով է պայմանավորում Ղարաբաղում և դրա շուրջ արձանագրված անկայունությունն ու կողմերի միջև գլխավոր միջնորդի դերում Բրյուսելի ձգտումը՝ փոխարինելու Մոսկվային: «Ռուսաստանի դերի նվազեցումը անկայունություն է առաջացրել, սակայն դա նաև հնարավորություն է տալիս Հայաստանին և Ադրբեջանին, ցանկության դեպքում, օգտվել դրանից և ջանքեր գործադրել վերջնական և պատմական խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- գրում է դե Վաալը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում