2022 թ. հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների 10-րդ նիստը Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ:
Կողմերը քննարկել և մոտեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ վերահսկման հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ավտոճանապարհների ու երկաթուղային ճանապարհներով բեռների անվտանգ տեղաշարժի հետ կապված հարցեր:
Բացի այդ, նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ ապահովող ավտոճանապարհների հնարավոր երթուղիների վերաբերյալ:
Կողմերը կշարունակեն աշխատանքները ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ