Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պատահեց, որ 18-ամյա պատանին հրամանատարի կամ սպայի հետ փորձեց «լավտղայականով» խոսել․ «Ազգ»

Հունիս 04,2022 10:25
banak

Մայիսի 28-ին հակառակորդի կրակոցը խլել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը: Ողբերգական միջադեպից հետո հասարակությունը քննարկում ու քննադատում է զորամասի հրամանատարին՝ Սամվել Հարոյանին:

Զոհված զինվորի հարազատների ցասումը, գուցե, արդարացի լինի, բայց միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները նախաքննության ավարտից հետո միայն պարզ կլինեն: Հետեւաբար, այժմ ասել, թե գուցե զորամասի հրամանատարի՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ հերթափոխը կազմակերպելու, անվտանգության կանոնները լավագույնս սերտել չտալու եւ այլնի հետ է կապված միջադեպը, շտապողական գնահատական է: Որեւէ մեկը չի հերքում, որ բանակում թերություններ կան, հրամանատարները երբեմն տեղյակ չեն, թե նորակոչիկները միջանձնային ինչ հարաբերություններ ունեն, ինչով են զբաղված ազատ ժամերին, սերտել են, թե՝ ոչ իրենց հրամցվող զինվորական գիտելիքները:

Բանակում ամենատարբեր բնավորության տեր, տարբեր միջավայրից ու ընտանիքից դուրս եկած տասնութամյա պատանիներ են, որոնց պետք է կրթել, կերտել ու դաստիարակել այնպես, որ հայրենիքի, պետության, պետականության, անվտանգության ու, ինչու ոչ, կյանքի այլ հարցերի մասին համանման գաղափար ունենան: Այնինչ, այո, հրամանատարներից ոմանք փոխանակ կրթելու ու զինվոր կերտելու, բառի բուն իմաստով, քրեական ենթամշակույթին հարիր բարքերով «հարցեր են մաքրում», «բազարներ անում» դպրոցը նոր-նոր ավարտած տղաների հետ: Սա պարզապես ողբերգություն է, երբ բանակը ոչ թե երիտասարդից հայրենիքի պաշտպան կերտելու, այլ «լավ տղու» դպրոց անցնելու վայր է: «Ազգ»-ի նախորդ համարում էինք գրել, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակում «գողական բարքերից» խոսելուց առաջ նախ պետք է մտածի, վերլուծի ու փորձի հասկանալ՝ ինչպե՞ս պատահեց, որ 18-ամյա պատանին հրամանատարի կամ սպայի հետ փորձեց մատ թափ տալով կամ «լավտղայականով» խոսել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930