Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը հայկական էր: 96 կգ քաշային կարգում չեմպիոնական ոսկե մեդալի համար թեժ պայքար էր ծավալվել ու այդ պայքարն ընթանում էր Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Դավիթ Հովհաննիսյանի եւ Արա Աղանյանի միջև: Ճիշտ է, միջամտել ցանկացողներ էլ եղան, որոնք հաջողության հասան հրում վարժությունում, սակայն երկամարտի արդյունքով պատվո պատվանդանի երկու վերին աստիճաններին բարձրացան մեր տղաները:
Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 (171+206) կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ միաժամանակ արժանանալով պոկում վարժության փոքր ոսկե եւ հրումի՝ բրոնզե մեդալների, իսկ Արա Աղանյանը 375 (170+205) կգ-ով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը ու մեկ արծաթով էլ բավարարվեց պոկում վարժությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ