Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլը 3 կարմիր գիծ եւս հատեց՝ զորք հանեց ժողովրդի դեմ, կրակեց ժողովրդի վրա եւ արյուն թափեց». Արմեն Աշոտյան

Հունիս 04,2022 09:40

«Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական պահպանությամբ զբաղվող թուրքական յաշմայի վերածված որոշ ոստիկանական ստորաբաժանումներ եւ տխրահռչակ համբավ ձեռք բերած սադրիչներ ժողովրդի դեմ գործադրել են այս օրերի համար աննախադեպ բիրտ ուժ»,-երեկ կատարվածը Ֆրանսիայի հրապարակից ամփոփեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

Նրա խոսքով. «Նիկոլ Փաշինյանն այսօր երեք կարմիր գիծ եւս հատեց՝ նա զորք հանեց ժողովրդի դեմ, կրակեց ժողովրդի վրա եւ արյուն թափեց… Նիկոլ Փաշինյանն այսօր երեք կարմիր գիծ հատեց… Հիմա իշխանական քարոզիչները եւ հոգիները սրիկայաբար սատանային վաճառած որոշ սպասարկուներ այս ամենը փորձում են ֆռռցնել ընդդիմության դեմ: Ես եղել եմ իրադարձությունների կիզակետում, անձամբ տեսել եմ այն ոստիկաններին, որոնք գազանաբար հոշոտում էին անգամ վայր ընկած մարդկանց, գազանաբար ծեծի էին ենթարկում անգամ անուժ, անօգնական մարդկանց, այդ ուժը գործադրում էին՝ անկախ սեռից, տարիքից՝ մարդկանց խոշտանգելով, սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքները տալով, ստորացնելով մարդկանց բերման ենթարկելով, արժանապատվությունը տրորելով ֆիզիկական ցավ եւ վնասվածքներ պատճառելով:

Պաշտոնական վիճակագրությունը հիմա փորձում է էնպես շուռ տալ թեման, որը ավելի շատ ոստիկաններ են տուժել, դա լկտի տխմար եւ անբարոյական սուտ է: Ես Ֆրանսիայի հրապարակում եմ եւ միայն այստեղ  կան տասնյակ մարդիկ, որ ստացել են մարմնական վնասվածքներ, քերծվածքներ, սալջարդեր, ունեն մկանային ցավեր, մարդիկ կան, որ ունեն գանգատներ,  բայց չեն դիմել բուժօգնության, այսօր ռակետներ են կիրառվել մարդկանց դեմ, եւ դրանից տուժել են մարդիկ, այդ թվում՝ երիտասարդ աղջիկ։ Մարդկանց դեմ կիրառվել է բիրտ, անբարոյական ուժ, ես եմ լսել իմ ականջով, որ ոստիկանական որոշ հրամանատարներ շարքերին հանձնարարում էին՝ ճզմեք դրանց, սատկացրեք դրանց, հայհոյում էին, անձամբ եմ լսել, երբ փորձում էի ոստիկանների ձեռքից հանել իրենց կապանքների մեջ ընկած մեր հայրենակիցներին, կադրերն էլ կան, թե ոնց են վեց-յոթ-տասը հոգով հարձակվում մարդկանց վրա, ու ոնց եմ ես եւ այլ մարդիկ փորձում մարդկանց ազատել ոստիկանների ճիրաններից»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց. «Ոստիկանների վայրագությունները չեն մարսելու ո՛չ Նիկոլը,  ո՛չ թուրքական յաշմա դարձած բռնություն կիրառողները»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930