Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մինասյանի կոչը մարզիկներին. «Վաղը ի՞նչ դրոշ եք բարձրացնելու. Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ թուրանի»

Հունիս 04,2022 09:30

Լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթ Մինասյանը երեկ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչով դիմեց նաեւ մարզիկներին ու մարզաշխարհի ներկայացուցիչներին:

«Ուզում եմ իմ կոչը ընդունելի լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք հարյուրամյակ շարունակ ծափահարել են իրենց հերոսներին, որոնք ընդունել են իրենց հերոսներին:  Ես  կոչ եմ անում այն մարդկանց, որոնք մեր հերոսապատումը կերտել են:

Առաջինը իմ ժողովրդի ծոցից դուրս եկած այն բոլոր սպորտսմեններն են, որոնք աշխարհի տարբեր հարթակներում, եվրոպաներում եւ օլիմպիական խաղերում կերտել են հաղթանակ եւ իրենց ուսերին տարել մեր պետության դրոշը, հաղթողի դրոշը: Ես ուզում եմ, որ վաղը եւեթ, այսօր եւեթ նրանք լինեն այս հարթակում՝ իրենց դրոշներով հանդերձ: Վաղը, եթե իրենք չեկան, ապա  ո՞ւմ դրոշն են բարձրացնելու իրենց ուսերին. Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ թուրանի»,-ասաց լեգենդար հրամանատարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930