Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ոնց էին ջանասիրությամբ բռնել կոկորդս, երեխաներին ոտնատակ տալիս, կանանց վրայով անցնում». Տարոն Տոնոյան

Հունիս 03,2022 22:44

Այսօր երեկոյան կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած բախումից հետո «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքի:

Իր ելույթում բժիշկ Տարոն Տոնոյանն ափսոսանք հայտնեց, որ ոստիկաններին դիմել է որպես եղբայրների՝ նկատի ունենալով նրանց այսօրվա պահվածքը, երբ անգամ հատուկ միջոցներ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ: Նա կոչ արեց չկանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին. «Դուք նրա միակ հենարանն եք մնացել, ազգի փրկությունը ձեր ձեռքերում է»:

Տարոն Տոնոյանի խոսքով, ոստիկանները ջանասիրությամբ բռնել էին իր կոկորդը, երեխաներին ոտնատակ էին տալիս, կանանց վրայով անցնում էին, մարդկանց թեւերը ոլորում էին. «Վստահ եմ, այդ ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք ՔՊ պատգամավորների գյուղերից են բերել, որոնք անշնորք են, ոչ մի բանի ընդունակ, կարմիր բերետ են դրել գլխներին: Ինչպես հանրապետությունում է տիրում գռեհիկությունը, զոռբայությունը, այնպես էլ ոստիկանությունում է»:

Ըստ նրա, այն ինչ տեղի ունեցավ կառավարական առանձնատների մոտ իրենց չի վախեցրել ու պայքարը շարունակելու են:
Տարոն Տոնոյանի խոսքով, եթե ոչ մի ոստիկան էլ չանցնի իրենց կողմը, միեւնույն է՝ հաղթելու են: Ապա ասաց, որ նրանք, որոնք չեն գալիս Ֆրանսիայի հրապարակ, «Նիկոլ են», իսկ այն քաղաքական ուժերը, որոնք դարանակալել եւ սպասում են, որ «Դիմադրության» շարժումը տապալվի ու իրենք գան, ըստ Տարոն Տոնոյանի, այլընտրանքային ուժ լինեն, այդ ժամանակ արդեն երկիրը չի լինի, որ «ապրելու երկիր դարձնեն»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930