«Քաղաքացիներն արդեն քարով էին հարվածում, այդ պատճառով ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով թե ինչու կառավարական առանձնատների մոտ ոստիկանների եւ քաղաքացիների բախման ժամանակ կիրառվեցին լուսաձայնային նռնակները:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Դիմադրության» շարժման մասնակիցների ելույթներից հետո, կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցան բախումներ այն բանից հետո, որբ երթը պետք է շարժվեր դեպի Ազգային ժողով:
Փոխոստիկանապետն ասաց, որ հարկ եղած դեպքում հանդարտեցնելու համար նաեւ պետք է կիրառել հատուկ միջոցներ։
Դիտարկմանը, թե խաղաղ ցույց էր, ի պատասխան փոխոստիկանապետն ասաց՝ «Խաղաղ ակցիա չէր»:
Կարդացեք նաև
Լրագրողները Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցին՝ հատուկ միջոցների կիրառումից կա՞ն տուժած քաղաքացիներ: Նա ասաց, որ այդ մասին ավելի ուշ կխոսի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ