Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ, արի հանդիպենք, արի ժողովրդի հարցերին պատասխան տուր»․ցույցի մասնակիցները շարժվում են դեպի կառավարական ամառանոց

Հունիս 03,2022 19:40

«Դիմադրություն» շարժման մասնակիցները բացեցին կառավարության շենքի մուտքերը։ Նրանք այսօր մոտ երկու ժամ շրջափակել էին կառավարության շենքի մուտքերը։ Այժմ նրանք շարժվում են դեպի կառավարական ամառանոց։

Հիշեցնենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 16:00-ին նախատեսված էր գումարել արտահերթ նիստ, որտեղ ներկայացվելու էր Արցախի վերաբերյալ եւ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ընդդիմության ներկայացրած նախագիծը։ ՔՊ-ն տապալեց։  Դեռ մեկ ժամ կա, նիստի հնարավորություն կա»,-հայտարարեց  ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Գնացել էինք ԱԺ, փախել են էնտեղից, եկել ենք կառավարություն փախել են կառավարությունից։ Հիմա գնում ենք կառավարական ամառանոց, ասում ենք՝  Նիկոլ,  արի հանդիպենք, արի ժողովրդի հարցերին պատասխան տուր։ Երկար փախնելով չես կարա քո իշխանությունը պահես։  Նիկոլ համարձակություն ունեցի, դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Մենք գնում ենք մեր պահանջների հետեւից»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Այս պահին ցույցի մասնակիցները շարժվում են դեպի կառավարական ամառանոց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930