Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն «անջրպետվել է». Հակոբ Մարտիրոսյանը՝ «Նիկոլ Փաշինյանի՝ «պետական դավաճանության» գործի մասին

Հունիս 03,2022 18:50

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածության ստուգումը։

Հիշեցնենք, Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 2021 թվականի հունիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան՝ դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու համար եւ խնդրել այս հանգամանքը դիտարկել որպես անգործություն։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքը։

Սույն գործով, վիճարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 9-ի կնքած եռակողմ հայտարարության օրինականությունը: «2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնք օգնել են Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանն ու  Շուշի քաղաքը»,- կարծում են բողոքաբերները։

Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրեց հայցը՝ դատարանում հնչեցնելով պահանջը՝ ունե՞ր ՀՀ գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդումն ուղարկելու՝ մեկ այլ քրեական գործի կցելու: Բողոքաբերը վստահ է՝ չունի: Սույն հայցով բողոքաբերները վիճարկում են ՀՀ գլխավոր դատախազության, մասնավորաբար, դատախազ Մուրադյանի անգործությունը: Հակոբ Մարտիրոսյանը տարօրինակ է համարում, որ դատախազությունն «անջրպետվել է» եւ հստակեցրեց, որ գործը, որին դատախազությունը փորձում է կցել սույն բողոքը, վերաբերվում է  ՀՀ ՔՕ-ի 308 հոդվածով հարուցված գործին, ըստ որի, 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, մի խումբ  բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ՝ ի հակառակ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումների, կատարել են այնպիսի գործողություններ, որոնք վնաս են հասցրել բանակի մարտունակությանը եւ նպաստել են բանակի մարտունակության անկմանը: Մինչդեռ բողոքաբերի ներկայացրած հաղորդումը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կողմից լիազորությունների չարաշահմանը եւ կա իրավական ուժ ստացած ակտ, որ դատախազ Մուրադյանը սխալ է եւ ճիշտ չի վարվել սույն բողոքը կցելով «պետական դավաճանության» մյուս գործին:

Բողոքաբերը դատարանին ներկայացրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, ՍԴ որոշումը, որոնք, տվյալ գործով, փաստում են դատախազության ոչ իրավացի լինելը: Բողոքաբերները վիճարկում են նաեւ առաջին ատյանի դատարանի արձանագրումն այն մասին, որ իրենք դատավարության մասնակից են ու նկատում, որ ամիսներ շարունակ տարբեր հարցումներով չեն կարողացել գործի ընթացքի մասին տեղեկություններ ստանալ եւ 7-8 ամիս անց միայն իմացել են, որ իրենց բողոքը կցվում է այլ գործի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930