«Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջեւ բախում սկսվեց, երբ երթի կազմակերպիչները վերջացրին ելույթները: Երթի մասնակիցները քայլերթով հասել էին կառավարական ամառանոց, ապա հայտարարել էին, որ գնում են դեպի Ազգային ժողով:
Ոստիկաններն ու կարմիր բերետավորները սկսեցին զանգվածային բերման ենթարկել երթի մասնակիցներին։
Այդ ընթացքում քաղաքացիների գլխավերեւով ձայնային պայթուցիկներ էին թռչում, ինչի հետեւանքով քաղաքացիների շրջանում խուճապ սկսվեց: Մարդիկ սկսեցին վախեցած գլուխները բռնել, այս ու այն կողմ գնալ: Ոստիկանները վահաններով պատ էին կազմել՝ պաշտպանելով կառավարական ամառանոցը:
Կարդացեք նաև
Ոստիկանները մարդկանց քաշքշում էին, գետնին պառկեցնում ու բերման ենթարկում: Մեջ էին ընկնում կանայք՝ բերման ենթարկվողներին պաշտպանելու:
Երթի մասնակիցներն ի պատասխան վանկարկում էին, «ամոթ», «թուրքեր», «Նիկոլ դավաճան»:
Քաշքշում էին նաեւ ԱԺ պատգամավորներին, որոնք փորձում էին հանդարտեցնել իրավիճակը:
Ավելի ուշ լարվածությունը փոքր-ինչ մեղմվեց, սակայն կրկին լարվեց, երբ ոստիկանների ուղղությամբ ինչ-որ առարկա նետվեց: Պատգամավորները հորդորում էին հետ գնալ ու չտրվել սադրանքներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Միայն երբ 11 զոհ ըլլայ, կարք մը ջայլամային վերլուծաբաններ պիտի հասկանան որ 2008էն աւելի վատ է իրենց վիճակը։