Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտենք՝ ով է որոշումների տերը, ուստի դրա համար գնում ենք դեպի կառավարություն»․ շարժման մասնակիցները շրջափակել են կառավարության շենքի մուտքերը

Հունիս 03,2022 18:20

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց, որ «Դիմադրություն» շարժումն այս մեկ ամսվա ընթացքում որոշ հաջողություն արձանագրել է․«Բայց այդ ամենը դեռ բավարար չի, այդ ամենը դեռ անշրջելի չի, քանի որ  երկրի ղեկին հայտնված են դավաճաններ»։

Նա պարզաբանեց, թե այսօր իրենց կողմից հրավիրած ԱԺ արտահերթ նիստում, որտեղ ներկայացված էր Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ընդդիմության առաջարկը, ինչ տեղի ունեցավ։

Սաղաթելյանն ասաց, որ խորհրդարանին ներկայացրել էին մի փաստաթուղթ, որտեղ արտացոլված էր հայ ժողովրդի կենսական շահերը ներկայացնող նվազագույն սկզբունքներն ու պահանջները․«Հերթական հնարավորությունը տվեցինք իշխող ուժին, որ խելքի գան, որ հասկանան, որ ժողովուրդը իրեն թույլ չի տալու երկիրը տանելու նոր կապիտուլյացիայի: Չհասկացան: Այդ փաստաթղթում ոչ հրաժարականի պահանջ կար, ոչ էլ ներքաղաքական հարցերին անդրադարձ: Մենք ասում էինք՝ եկեք փաստենք, որ դուք չեք ուզում, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Եկեք փաստենք, որ դուք ուզում ենք, որ մենք պետականություն ունենանք, որ դուք հայ ժողովրդի ներքին թշնամիները չեք: Ընդամենն այս հարցի պատասխանն էինք ուզում։ Չեկան, նիստը տապալեցին: Այն իշխանությունը, որը հրաժարվում է սպասարկել իր ժողովրդի շահերը, դա այդ պահից այլեւս լեգիտիմ չէ»:

Սաղաթելյանը նշեց, որ դեռ մի քանի ժամ կա, ՔՊ-ականները կարող են գալ եւ նիստը քվորում ունենա ու կայանա:

ՀՅԴ ներկայացուցիչն ասաց՝  «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէ  որոշողը․«Մենք  գիտենք ով է իրենց հրահանգ տվողը, ով է որոշումների տերը, դրա համար այս պահին գնում ենք ոչ թե խորհրդարան, այլ դեպի կառավարություն։ Գնում ենք կառավարություն մոտիկից, հստակ ներկայացնելու մեր պահանջները»։

Շարժման մասնակիցները քայլերթով գնացին կառավարության շենքի մոտ, նրանք այս պահին արդեն կառավարության շենքի մոտ են եւ խմբերով փակել են շենքի տարբեր մուտքերը։ Շենքը հսկում են մեծ թվով ոստիկաններ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930