Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մինասյան․ «Եկեք բռունցքներս բարձրացնենք ու գոռանք՝ ռեւանշ լինելու է»

Հունիս 03,2022 18:04

«Խլուրդները, խավարասերները, որոնք գետնի տակ թափառում են, այսօր խաբում են մեր ժողովրդին, թե մենք տիեզերք ենք թռել. էդ ո՞վ է այդ տիեզերագնացը, իրենց չկայացած առաջնո՞րդը»,- այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքում իր ելույթում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանը:

Նա հայ մարզիկներին կոչ արեց տարբեր հարթակներում բարձրացնել Հայաստանի դրոշը, միանան Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին. «Եթե չգան, ապա վաղը ո՞ւմ դրոշն են բարձրացնելու իրենց ուսերին։ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ Թուրանի: Հարգելի քանդակագործներ, խաչքարագործներ, հարգելի քարագործներ, վաղը ո՞ւմ արձանն եք կառուցելու՝ Աթաթուրքի՞, Էրդողանի՞, թե՞ Ալիեւի: Ինչո՞ւ այստեղ չեք, ձեր ժողովրդի կողքին չեք»:

‘Resistance’ movement holds a protest action on the French Square of Yerevan, Armenia

Նա դիմեց նաեւ նկարիչներին, ասաց՝ տարիներ շարունակ Մասիս ու Սեւանա լիճ եք նկարել, վաղն ո՞ւմ եք նկարելու, ո՞ւմ է պետք այդ Մասիսը:

Դիմելով գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին, Մինասյանն ասաց՝ տարբեր կրթօջախներում դասավանդում եք, ի՞նչ պատմության կամ լեզվի մասին է խոսքը, երբ վաղը ձեզ պարտադրելու են թուրքերի լեզուն․ «Ավելի լավ է կամ լինեք այստեղ, կամ սովորեք թուրքերեն, որ վաղը դասավանդեք բուհերում»:

Աշոտ Մինասյանն իր ելույթում դիմելով նաեւ ոստիկաններին եւ հոգեւորականներին, ասաց՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ենիչերիները մուտք գործեն ձեր շարքերը, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ձեր շարքերում լինեն այնպիսիք, որոնք վաղը իրենց սեւ ու կարմիր բերետները փոխարինելու են կարմիր ֆեսերով եւ գոռալու են «Ալլահ աքբար»: Դիմում եմ մեր հոգեւորականներին՝ դուք լավ գիտեք, որ այս մամոնայի ճտերը վախենում են խաչից: Դուք ինչո՞ւ չեք այստեղ: Եկեք բոլորս բռունցքներս բարձրացնենք ու գոռանք՝ ռեւանշ լինելու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930