Ինչպես հայտնել էինք, ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնած ԱԺ նիստն այսօր չկայացավ, ՔՊ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն, այնուամենայնիվ, ԱԺ ամբիոնից ասաց ասելիքը՝ առանց խորհրդարանի նիստի հեռարձակման։
«Սա ՀՀ-ի եւ Արցախի շահերի մասին է։ Յոթ կետից բաղկացած հայտարարությունը ՀՀ մտահոգ ամեն քաղաքացու համար առաջնային է»,-նշեց Արամ Վարդեւանյանն ու հրապարակեց հայտարարության կետերը։
Պատգամավորը դիմեց քաղաքացիներին․ «Սա ոչ միայն մեր խմբակցությունների, սա ՀՀ շահերը պաշտպանող, սպասարկող ամեն ուժի, անձի հայտարարությունն է։ Այն բխում է ՀՀ անկախության հռչակագրից։ Հիմա գտնվում ենք անկախության հռչակագրից ստեղծված ՀՀ ԱԺ-ում, բայց պարզվում է՝ ԱԺ-ն այս հարցի վերաբերյալ քվորում չունի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ