Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ վարման կարգով, նիստ չկա»․ ասաց Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրներին ու լքեց ամբիոնը

Հունիս 03,2022 16:58

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 16:00-ին նախատեսված էր գումարել արտահերթ նիստ։

A special sitting of the National Assembly was convened on the initiative of the NA deputies

Ընդդիմության նախաձեռնած օրակարգը վերաբերում է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հայտարարության նախագծին։

A special sitting of the National Assembly was convened on the initiative of the NA deputies

Գրանցվեց 33 պատգամավոր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվորում չկա, ապա հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվելու է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը (մինչեւ 4 ժամ)։

A special sitting of the National Assembly was convened on the initiative of the NA deputies

«Ի՞նչ վարման կարգով, նիստ չկա»,-ասաց նա ընդդիմադիր պատգամավորներին եւ լքեց ամբիոնը։ Հիշեցնենք՝ ՔՊ-ն հայտարարել էր, որ արտահերթին չի մասնակցելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930