Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուերային եւ գաղտնի գործելաոճը կարծէք դարձել է Փաշինեանի վարչակարգի գործունէութեան բնորոշ գիծը. ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ-ի Կեդրոնական Կոմիտէ

Հունիս 03,2022 16:53

Մեզ յայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը պատրաստւում է առաջիկայ օրերին այցելել Լոս Անջելեսի հայ համայնքը:

Նիկոլ Փաշինեանին տակաւին հաւատարիմ շրջանակներում տարածուած մի տեքստային հաղորդագրութիւնը վկայում է, որ Սինանեանը դեռեւս չհաստատուած «հանդիպում» է ծրագրում յունիսի 7-ին անյայտ «համայնքի անդամների» հետ:

Չնայած պետական կառոյցների կողմից պաշտօնական յայտարարութիւնների բացակայութեանը, մենք հետաքրքրուեցինք այս առնչութեամբ շրջանառուող լուրերի հաւաստիութեամբ եւ հաստատեցինք, որ Սինանեանն իսկապէս լինելու է Լոս Անջելեսում առաջիկայ օրերին:

Ստուերային եւ գաղտնի գործելաոճը կարծէք դարձել է Փաշինեանի վարչակարգի նողկալի ու տարօրինակ մեքենայութիւնների ու գործունէութեան բնորոշ գիծը:

Սինանեանը եւ նրա վերադասները անխոնջօրէն փորձում են խուսափել ազգային հասարակական ընդվզումից եւ մերժման դիրքորոշումից, որին նրանք կ’արժանանան մեր համայնքում:

Նիկոլ Փաշինեանը, ով օրին հաւաքագրել էր պարոն Սինանեանին եւ ուղղակիօրէն վերահսկում է նրան, բացայայտ յայտարարեց, որ մենք (Հայաստանը) կարող էինք նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի նոյն արդիւնքին հասնել առանց պատերազմի. սակայն նա մեր ժողովրդին մղեց կանխորոշուած կորուստների, որը մեր ազգին արժեցաւ մի ամբողջ սերունդ եւ այժմ սպառնում է մեր գոյատեւմանը:

Նիկոլ Փաշինեանը հնարաւորութիւն ունէր դադարեցնել պատերազմը 2020 թուականի հոկտեմբերին` չյանձնելով Շուշին կամ Արցախի այլ շրջանները, սակայն նա նախընտրեց թոյլ տալ դաժանութիւնների շարունակութիւնը որոնք տարան աւելի մարդկային եւ տարածքային կորուստների:

Փաշինեանի վարչակարգը դրսեւորել է լկտի յանդգնութիւն` «բանակցել» Արցախի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքը` ուղղակիօրէն հակասելով Արցախի ժողովրդի կամքին:

Բացի այդ, «բանակցութիւններ», որոնք նախատեսուած են իբր «կարգաւորելու» յարաբերութիւնները Թուրքիայի հետ, իրականում աւելի են վտանգում Հայաստանի գոյատեւումը եւ Հայոց ցեղասպանութեան որեւէ արդարադատութեան:

Պաշտպանելով Փաշինեանի դիրքորոշումները` պարոն Սինանեանը ուժեղացնում է իր պառակտիչ, դասալքութեան գործողութիւններն ու ատելութեան խօսքը եւ ստանձնում յանցակից վարքագիծ: Եւ դրանով տխրահռչակ կերպով ցանում է երկպառակութեան եւ միասնութեան պակասի սերմերը Սփիւռքում:

Որպէս այդպիսին, պարոն Սինանեանն այստեղ ողջունելի չէ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Արևմտեան ԱՄՆ-ի Կեդրոնական Կոմիտէ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930