Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները:
Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարեւորել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումը:
Կարդացեք նաև
ԱԺ