Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սլավա Սարգսյան. «Որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր Եվրոպայի առաջնությունն անցկացվում Երեւանում, նշանակում է, որ մեզ մոտ մարզաձեւը զարգանում է եւ վերականգնվում են անցյալի լավ ավանդույթները»

Հունիս 03,2022 15:38

Մարզական ճանաչված մեկնաբան Սլավա Սարգսյանն այսօր իր ստացած տպավորությունները պատմեց օրերս Երեւանում անցկացված բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության կազմակերպման մակարդակի եւ Հայաստանի ներկայացուցիչների ցույց տված արդյունքների մասին:

Սլավա Սարգսյանի խոսքով՝ այն, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր Եվրոպայի առաջնությունն անցկացվում Երեւանում, նշանակում է, որ մեզ մոտ մարզաձեւը զարգանում է եւ վերականգնվում են անցյալի լավ ավանդույթները: «Անկախանալուց հետո որոշ դժվարություններ առաջացան ու հիմա այդ դժվարությունները, կարծես թե, հաղթահարվել են: Եվ մենք արդեն ոչ միայն բարձրակարգ մրցաշարեր ենք մեր մոտ անցկացնում, այլեւ ունենում ենք չեմպիոն, մրցանակակիրներ:

Բնականաբար, Հայաստանի ելույթները պետք է դրական համարել: Մեկ չեմպիոն, երկու արծաթ, մեկ բրոնզ: Մանավանդ, որ երկու արծաթները մոտ էին ոսկուն: Սակայն  մրցանակի արժանացած մեր բռնցքամարտիկները դեռ երիտասարդ են, եւ վստահ եմ, որ հետագայում նրանք կգրոհեն նաեւ ավելի բարձր նշաձողեր: Իսկ ինչ վերաբերում է չեմպիոնին, Հովհաննես Բաչկովը նոր չի ապացուցել, որ ինքը միջազգային ստանդարտին համապատասխանող բարձրակարգ  բռնցքամարտիկ է: Այնպես որ, նրա նվաճած ոսկե մեդալը միանգամայն օրինաչափ է Կարծում եմ, Բաչկովը դեռ պիտի շարունակի: Նա օլիմպիական խաղերի, աշխարհի բրոնզե մեդալակիր է: Եվ ես կուզեի, որ Բաչկովը ունենա նաեւ օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնության ոսկե մեդալներ»,-ասաց նա:

Սլավա Սարգսյանի կարծիքով առաջնությունը լավ էր կազմակերպված: Իսկ այն միջադեպը, որ եղավ սխալ մրցավարության պատճառով, դա ինչ-որ տեղ ստվեր գցեց միջոցառման վրա: «Ամեն դեպքում սա բռնցքամարտ է, որտեղ լինում են նման դեպքեր եւ լինում են մրցավարական կոպիտ սխալներ, ինչպիսիք եղան նաեւ Երեւանում»,- ասաց մեկնաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930