Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

Հունիս 03,2022 15:31

Հունիսի 2-ին Եվրոպական միությունում մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER II) հավանություն է տվել պատժամիջոցների վեցերորդ փաթեթին, որը մայիսի 30-ին առաջարկվել էր Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի կողմից։

Այս փաթեթը ներառում է.

  • Պատժամիջոցներ անվտանգության և ռազմական աշխատակազմի անդամների (հատկապես նրանց, ում անունը կապված է Բուչայի ջարդերի հետ), արդյունաբերական և տեխնոլոգիական հատվածի՝ ռուսական ագրեսիայի հետ կապ ունեցող սուբյեկտների, օլիգարխների, ռուսական քարոզչության դեմքերի և նրանց ընտանիքի անդամների դեմ:
  • Ռուսաստանից ծովով նավթի ներկրման արգելք։ Այս արգելքը, համակցված Գերմանիայի և Լեհաստանի ազգային որոշումների հետ, մինչև տարեվերջ ռուսական նավթի ներմուծումը կնվազեցնի 92%-ով։
  • Նշված արգելքին հնարավորինս արագ կլրացնի Ռուսաստանից նավթամուղով նավթի ներկրման արգելքը։
  • Ռուսական երեք բանկերի, այդ թվում՝ Սբերբանկի, ինչպես նաև մեկ բելառուսական բանկի անջատում SWIFT համակարգից։
  • Ռուսաստան արտահանման արգելքների երկարաձգում, այդ թվում՝ քիմիական և բարձր տեխնոլոգիական ապրանքների համար։
  • Ռուսաստանի նավթային հատվածին ծառայությունների մատուցման արգելք։
  • Քարոզչության տարածմամբ զբաղվող ռուսաստանյան երեք լրատվամիջոցների արգելք։
  • ՌԴ օպերատորներին խորհրդատվական ծառայությունների մատուցման արգելք։

Պատժամիջոցների այս փաթեթը Խորհրդի կողմից կընդունվի գրավոր ընթացակարգով՝ վաղը ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելու նպատակով։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930