Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գեզի զբոսայգու ցուցարարների հասցեին հնչեցրած «պոռնիկ» արտահայտությունից հետո change.org կայքում ստորագրահավաք է սկսվել։
«Ես պոռնիկ չեմ» գլխագրով ստորագրահավաքի հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ նախագահի պաշտոնն անաչառ պաշտոն է և նախագահը չի կարող վիրավորել իր ժողովրդի մի մասին, եթե անգամ նա նախագահ է, նա այդ իրավունքը չունի:
Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները շեշտել են, որ նախագահի համար հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հավասար լինի, և հայհոյանքը չի կարող ու չպետք է տեղ գտնի քաղաքացիներին ուղղված նրա բառապաշարում: