Փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Ավարտվեց մայիսի 30-ին Կառավարական տուն N 3-ից բերման ենթարկված, ապա ձերբակալված չորս պաշտպանյալներիս նկատմամբ ՀԿԳ քննության վարչության քննիչների ներկայացրած կալանավորման միջնորդությունների քննությունները։
Այսօր, նախագահությամբ դատավոր Տ. Մուրադյանի` դատարանը իրավաչափ ճանաչեց պաշտպանյալիս` Արամ Հովսեփյանի ձերբակալումը, միաժամանակ մերժելով քննիչի՝ վերջինիս կալանավորելու միջնորդությունը։
Երեկ էլ, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի` դատարանը իրավաչափ էր ճանաչել մյուս պաշտպանյալիս` Սարգիս Թավաքալյանի ձերբակալումը, մերժելով նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Կարդացեք նաև
Այսպիսով` խուլիգանության (ՀՀ քր. օր. 258-րդ հոդված) կասկածանքով բերման ենթարկված, ապա իշխանության ներկայացուցչի դեմ բռնության համար կասկածվող (ՀՀ քր. օր. 316-րդ հոդվածի 1-ին մաս) և վերջապես զանգվածային անկարգությունների համար մեղադրվող (ՀՀ քր. օր. 225-րդ հոդվածի 2-րդ մաս) չորս պաշտպանյալներս` Համլետ Մկրտչյանը, Սարգիս Թավաքալյանը, Արամ Հովսեփյանը և Սաշա Վարդանյանն ազատության մեջ են։
Это была славная охота!
Շնորհակալություն կալանքի միջնորդություններն արդարացիորեն մերժած դատարաններին։
Կեցցե՜ արդարադատությունը։