Երևան քաղաքում՝
Հունիսի 03-04-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:
Հունիսի 05-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 03-08-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 03-05-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 34.40C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.0 0C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.30C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ