Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու հակամարտությանը. «Ուժը Հայրենաց»-ը դատապարտում է իշխանութան վտանգավոր արտաքին քաղաքականությունը

Հունիս 03,2022 13:38

«Ուժը Հայրենաց» կուսակցությունը, իր խորհրդի ամբողջ կազմով, դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։

Հարցի կարգավորման այլ լուծում կուսակցությունը չի տեսնում, ուստի դատապարտում է իշխանութան որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը:

«Ուժը Հայրենաց» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930