Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ բանկերից օգտվողները չեն հանդիսանա այս ծրագրի շահառու․ նրանք 1 ամիս ժամանակ ունեն»․ նախարար

Հունիս 03,2022 13:25

«Այո, երեք բանկեր այս պահին համարվում են կառավարության գործընկեր բանկեր, եւ սա պետություն-մասնավոր համագործակցության լավ օրինակ է սոցիալական պաշտպանության ոլորտում։ Բոլոր քաղաքացիները, որոնք այդ երեք բանկերից են ստանում թոշակները, հունիսի մեկից սկսած՝ առեւտուր անելու դեպքում, գործարք եւ ծառայություն վճարելիս հետվճար կստանան 10%-ով»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ երեք բանկ արդեն միացել է կենսաթոշակների և նպաստների անկանխիկ գործարքների 10 տոկոս հետվճարի ծրագրին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն թոշակառուները, որոնք այդ երեք բանկերի միջոցով չեն ստանում թոշակ։

Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց․ «Այլ բանկերից օգտվողները չեն կարող հանդիսանալ այս ծրագրի շահառու։ Նրանք մեկ ամիս ժամանակ ունեն։ Գործակցությունը բաց է, բանկերը դեռ կարող են միանալ այս նախաձեռնությանը։ Որեւէ խնդիր չեն ունենա քաղաքացիները, եթե դիմեն եւ մի քանի օրում իրենց բանկը փոխեն»։

Պապոյանը նախարարի հետ հնչեցրեց երեք բանկերի անունները՝ «ԱրդշինԲանկ», «ՎՏԲ», «ՀայԲիզնեսբանկ»․ «Սա գովազդ չի, այլ քաղաքացիների իմացության համար է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930