Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«90%-ի ցանկությունն է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Արցախ»․ նախարար

Հունիս 03,2022 12:42

«Փուլային տարբերակ. եթե ցանկանում ենք երկրում ունենալ բոլոր ծախսերի թափանցիկություն եւ դրանք պլանավորել, ավելի արդյունավետ բյուջետային ծրագրեր ունենալ, ապա պետք է աստիճանաբար ավելի թափանցիկ լինենք։ Քննարկել ենք նաեւ համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, որը կգործի 2024թ․-ից։ Նման քայլերը պետք են, եթե չենք ուզում ուշանալ միջազգային փորձառությունից։ Զուգահեռ, բնականաբար, նաեւ այլընտրանք ու հնարավորություններ պետք է տրամադրվեն», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տնտեսվարողների դժգոհություններին, որ ստիպված են նոր սերնդի վճարային տերմինալների համար մեծ գումարներ ծախսել՝ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ ծրագրերին, նա նշեց, որ Արցախի առնչությամբ նախարարությունն արդեն ավելի քան քսան ծրագիր է իրականացրել, եւ արդյունքն այսօր տեսանելի է։ «Արցախում 100-110 000 քաղաքացի է ապրում, եւ այդ ծրագրերն են հնարավորություն տվել, որ քաղաքացիները կարողանան իրենց ապագան կառուցեն Արցախում։ Մյուս կարեւոր խնդիրը տեղահանվածների բնակարանով ապահովությունն է, որն ընթանում է»։

Նախարարի խոսքով՝ Արցախի վերաբերյալ չկա մի ծրագիր, որը չիրականացվի Արցախի կառավարության հետ սերտ գործակցության արդյունքում․ «Ուրախալի է, որ զբաղվածության ծրագրերը հնարավորություն են տալիս իրենց կարիքները հոգալ, օր առաջ Արցախ վերադառնալու ցանկություն ունենալ։ Մոտ քսան հազար տեղահանվածներ այս պահին ՀՀ տարբեր մարզերում են ապրում, ինտեգրվել են կյանքին, աշխատում են։ Տեղահանվածներից ոմանք էլ կոմունալ կացարաններում են դեռ, բայց աստիճանաբար նրանց համար ավելի արժանապատիվ հնարավորություններ ենք տալիս ապրելու։ Բայց մեր եւ Արցախի գործընկերների մոտեցումն այն է, որ հնարավորություն տրվի վերադառնալու։ 90%-ի ցանկությունն է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Արցախ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930