Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն չպետք է մասնակցություն ունենա Արցախի հարցի կարգավորմանը. Արտակ Բեգլարյան

Հունիս 03,2022 12:37

Եվրամիությունը չպետք է մասնակցի Արցախի հակամարտության կարգավորմանը: Նման կարծիք է հայտնել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուս խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է դառնա Եվրամիության համար բանակցությունների առարկա»,- ասել է Բեգլարյանը:

Նա ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, բայց այն չպետք է դառնա «Ռուսաստանի հետ Արևմուտքի այսօրվա ոչ հեշտ հարաբերությունների մաս»: Բեգլարյանի խոսքով՝ խնդրի համար արդեն կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք էլ պատասխանատու են հակամարտության կարգավորման համար:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930