Արցախի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ տեսանելի ապագայում՝ Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջև եղած լուրջ տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
«Տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորում պատկերացնել հնարավոր չէ, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ, դրանք տրամագծորեն հակասում են միմյանց»,- ասել է Բեգլարյանը:
Նա ընդգծել է, որ գլխավոր տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար սա «հեղինակության, ամբիցիաների» հարց է, իսկ Արցախի բնակիչների համար «կյանքի և մահվան, իր գոյության և պատմական արդարության վերականգնման հարց»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ